Խաղի Մասին
«Ցանցառ»-ը ինտերակտիվ կրթական խաղ է, որի նպատակն է համակարգչի և ինտերնետի օգտատերերին տեղեկացնել կիբեր տիրույթի վտանգների մասին և սովորեցնել պաշտպանվել` ներկայացնելով անվտանգության առկա հնարավորություններն ու գործիքները:
Ցանցառը ցանցի մշտական բնակիչն է` geek-ը, ով հետաքրքրված է տեխնոլոգիաներով, համակարգիչներով, սմարթ սարքավորումներով, հաղորդակցության ժամանակակից միջոցներով և սոցիալական մեդիայով: Հասկացությունն առաջինը օգտագործել է Չտեսություն կայքը, որը ցանցառների շրջանում հայտնի է ցանցային իրականության մի քիչ ցանցառ և յուրահատուկ մեկնաբանությամբ:
Այս խաղում ներկայացված վտանգներն ու պաշտպանության միջոցները ամբողջությամբ չեն արտացոլում զարգացող առցանց միջավայրի բոլոր սպառնալիքները: Չկա գիտելիքի հատուկ տեսակ կամ քանակ, որը ստանալով կարելի է լիովին պաշտպանվել բոլոր ռիսկերից: «Ցանցառ»-ը համախմբել է այսօր գոյություն ունեցող ամենատարածված վտանգները և ներկայացնում է դրանցից պաշտպանվելու հնարավոր տարբերակները: Ցանկալի է, որ օգտատերերը շարունակաբար հետևեն և տեղեկանան կիբերանվտանգության նորահայտ սպառնալիքներին, ինչպես նաև փնտրեն ամենից արդյունավետ ձևերն ու գործիքները` այդ ռիսկերից պաշտպանվելու համար:
Խաղը ստեղծել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Մարդու իրավունքները ինտերնետում. կրթություն և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորել է Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի «Օրենքի գերակայություն նախաձեռնություն» ծրագիրը` ԱՄՆ պետդեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի (DRL) աջակցությամբ:
Խաղի «Թվային իրավունքներ» աշխարհը ստեղծվել է «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի» նախաձեռնությամբ:
Խաղի հեղինակներ(ՄՆԿ)՝
- Աննա Բարսեղյան
- Արշալույս Մուրադյան
- Նունե Սարգսյան
Ծրագրավորում և դիզայն՝
- Արտակ Կոլյան
- Գարիկ Արզումանյան
Խաղի փորձագետներ`
- Արթուր Պապյան
- Սամվել Մարտիրոսյան
- Մովսես Հակոբյան
Տեսաարտադրություն և գրաֆիկա`
- Լևոն Քալանթար
- Լևոն Տաքսիլդարյան
- Նատալի Հարությունյան
Խաղի ստեղծմանը մասնակցել են`
- Գեղամ Վարդանյան
- Հասմիկ Ալավերդյան