Խաղի Մասին

«Ցանցառ»-ը ինտերակտիվ կրթական խաղ է, որի նպատակն է համակարգչի և ինտերնետի օգտատերերին տեղեկացնել կիբեր տիրույթի վտանգների մասին և սովորեցնել պաշտպանվել` ներկայացնելով անվտանգության առկա հնարավորություններն ու գործիքները:

Ցանցառը ցանցի մշտական բնակիչն է` geek-ը, ով հետաքրքրված է տեխնոլոգիաներով, համակարգիչներով, սմարթ սարքավորումներով, հաղորդակցության ժամանակակից միջոցներով և սոցիալական մեդիայով: Հասկացությունն առաջինը օգտագործել է Չտեսություն կայքը, որը ցանցառների շրջանում հայտնի է ցանցային իրականության մի քիչ ցանցառ և յուրահատուկ մեկնաբանությամբ:

Այս խաղում ներկայացված վտանգներն ու պաշտպանության միջոցները ամբողջությամբ չեն արտացոլում զարգացող առցանց միջավայրի բոլոր սպառնալիքները: Չկա գիտելիքի հատուկ տեսակ կամ քանակ, որը ստանալով կարելի է լիովին պաշտպանվել բոլոր ռիսկերից: «Ցանցառ»-ը համախմբել է այսօր գոյություն ունեցող ամենատարածված վտանգները և ներկայացնում է դրանցից պաշտպանվելու հնարավոր տարբերակները: Ցանկալի է, որ օգտատերերը շարունակաբար հետևեն և տեղեկանան կիբերանվտանգության նորահայտ սպառնալիքներին, ինչպես նաև փնտրեն ամենից արդյունավետ ձևերն ու գործիքները` այդ ռիսկերից պաշտպանվելու համար:

Խաղը ստեղծել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Մարդու իրավունքները ինտերնետում. կրթություն և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորել է Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի «Օրենքի գերակայություն նախաձեռնություն» ծրագիրը` ԱՄՆ պետդեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի (DRL) աջակցությամբ:

Խաղի հեղինակներ(ՄՆԿ)՝

  • Աննա Բարսեղյան
  • Արշալույս Մուրադյան
  • Նունե Սարգսյան

Ծրագրավորում և դիզայն՝

  • Արտակ Կոլյան
  • Գարիկ Արզումանյան

Խաղի փորձագետներ`

  • Արթուր Պապյան
  • Սամվել Մարտիրոսյան
  • Մովսես Հակոբյան

Տեսաարտադրություն և գրաֆիկա`

  • Լևոն Քալանթար
  • Լևոն Տաքսիլդարյան
  • Նատալի Հարությունյան

Խաղի ստեղծմանը մասնակցել են`

  • Գեղամ Վարդանյան
  • Հասմիկ Ալավերդյան

Երաժշտություն`

purple-planet.com